Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ուզբեկ շախմատիստին կես միավոր է հարկավոր Հավակնորդների մրցաշարը հաղթելու համար
13 Ապրիլ 2026

Ուզբեկ շախմատիստին կես միավոր է հարկավոր Հավակնորդների մրցաշարը հաղթելու համար

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին մասնակցելու համար անցկացվող Հավակնորդների մրցաշարի ավարտից երկու տուր առաջ հաղթողի բացահայտ ֆավորիտ կա:

12 տուրից հետո Ջավոխիր Սինդարովը վաստակել է 9 միավոր և 2 միավորով առաջ է Անիշ Գիրիից: 13-րդ տուրում նրանք մրցելու են տուրի կենտրոնական պարտիայում: Եթե 20-ամյա ուզբեկ գրոսմայստերը ոչ-ոքի գրանցի, ապա կդառնա Հավակնորդների մրցաշարի հաղթող, և աշխարհի չեմպիոնի կոչման համար կմրցի Գուկեշ Դոմարաջուի հետ:

Մրցաշարը հաջող մեկնարկած Ֆաբիանո Կարուանան նախորդ 7 տուրերում հաղթանակ չի տարել և վաստակել է ընդամենը 2.5 միավոր, ինչի արդյունքում դուրս է մնացել հաղթողի կոչման համար պայքարից:

13-րդ տուրը կկայանա ապրիլի 14-ին:

 

Նախորդ հոդվածը
Աղբյուր. Սպերցյանը լրջորեն բանակցում է Ա Սերիայի թոփ-5-յակի թիմի հետ
Հաջորդ հոդվածը
Առաջին խումբ. Սարդարապատի չորրորդ անընդմեջ հաղթանակը և այլ արդյունքներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։