Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Աղբյուր. Սպերցյանը լրջորեն բանակցում է Ա Սերիայի թոփ-5-յակի թիմի հետ
13 Ապրիլ 2026

Աղբյուր. Սպերցյանը լրջորեն բանակցում է Ա Սերիայի թոփ-5-յակի թիմի հետ

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լուրջ բանակցություններ է վարում իտալական թիմերից մեկի հետ: Այս մասին հայտնել է Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Չելցովը Okko հարթակում: Մասնագետի խոսքով՝ տվյալ թիմն այժմ գտնվում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի լավագույն հնգյակում։ 

«Սպերցյանը հունիսին կդառնա 26 տարեկան. սա իդեալական տարիք է լուրջ միջազգային հրավերի համար: Ամեն ինչ կախված է «Կրասնոդարի» դիրքորոշումից. եթե ակումբը ստանա բավարար առաջարկ, ինչպես նախկինում դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի դեպքում էր, տրանսֆերը կդառնա իրականություն»,- ասել է Չելցովն ու ավելացրել՝ Սպերցյանի ապագան մեծապես կախված կլինի «Ցուլերի»՝ գործարքն իրականացնելու  պատրաստակամությունից, ինչպես նաև իտալական թիմի՝ նոր մրցաշրջանի համար կիսապաշտպանությունն ամրապնդելու համառությունից։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը 33 պաշտոնական խաղերում խփել է 12 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: 

Նախորդ հոդվածը
Սպերցյանը Զենիթի դեմ խաղից հետո դիմել է երկրպագուներին
Հաջորդ հոդվածը
Ուզբեկ շախմատիստին կես միավոր է հարկավոր Հավակնորդների մրցաշարը հաղթելու համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։