BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Անչելոտին ևս 4 տարի կգլխավորի Բրազիլիայի հավաքականը
07 Ապրիլ 2026

Անչելոտին ևս 4 տարի կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Կարլո Անչելոտին կշարունակի գլխավորել Բրազիլիայի հավաքականը մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ավելի վաղ, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) և իտալացի մասնագետը հայտարարելի էին պայմանագիրը երկարաձգելու մտադրության մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կոնֆեդերացիան այս շաբաթվա սկզբին ավարտին է հասցրել նոր պայմանագրի մանրամասների համաձայնեցումը և նախագիծն ուղարկել Անչելոտիին։ Այժմ կազմակերպությունը սպասում է մարզչի ստորագրությանը, որպեսզի պաշտոնապես հայտարարի համագործակցությունը ևս 4 տարով երկարաձգելու մասին. դա պետք է տեղի ունենա առաջիկա օրերին։

Նշվում է, որ պայմանագրի գործողության նոր ժամանակահատվածի համար մասնագետը պահպանել է նույն աշխատավարձը, որի շուրջ համաձայնության էր եկել 2025 թվականի մայիսին՝ տարեկան 10 միլիոն եվրո։ Այս գումարը ամենաբարձրն է Բրազիլիայի հավաքականի մարզիչների ամբողջ պատմության ընթացքում։

Նախորդ հոդվածը
Վարդենիսը նոր մարզադաշտ կունենա․ Արամ Ոսկանյանը՝ Անդրանիկի հաջողությունների ու ծրագրերի մասին
Հաջորդ հոդվածը
Ռեալ Մադրիդ-Բավարիա․ Սպորտինգ-Արսենալ․Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։