Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը|
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից
05 Ապրիլ 2026

Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից

Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է Իտալիայի ազգային հավաքական վերադառնալով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն, «Նապոլին» չի խոչընդոտի թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, եթե մասնագետն իրավունք ստանա գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը։   

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իտալիայի ազգային հավաքականը չկարողացավ նվաճել 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր՝ անցումային եզրափակիչում պարտվելով Բոսնիայի և Հերցեգովինային, որից հետո ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Ջենարո Գատուզոն։

Կոնտեն «Նապոլին» մարզում է 2024 թվականից։ Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է երկու տիտղոս՝ դարձել Իտալիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։ Նախկինում մասնագետը աշխատել է նաև «Ատալանտայում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Չելսիում», «Տոտենհեմում» և այլ ակումբներում։

Նախորդ հոդվածը
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Խաբիբը ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։