BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե
04 Ապրիլ 2026

Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ակրոնն» ընդունել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու զիջեց 1։2 հաշվով։

Լուչիանո Գոնդուի 5-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Արտյոմ Ձյուբան՝ 60-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ 84-րդ րոպեին Դանիլ Կրուգովոյը խփեց «բանակայինների» հաղթական գոլը, ինչի շնորհիվ մոսկովյան ակումբը վաստակեց 3 միավոր ու 42 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն ընդգրկված էր Տոլյատին ներկայացնող ակումբի հայտացուցակում ու խաղադաշտ մտավ 74-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Մաքսիմ Բոլդիրևին։ ՌՊԼ-ի վերջին 5 խաղում հայ ֆուտբոլիստը ստացել է 45 րոպե խաղաժամանակ։ Այդ խաղերից 4-ում «Ակրոնը» պարտվել է և գրանցել 1 ոչ-ոքի։ Զաուր Տեդևեի գլխավորած թիմը 22 միավորով 11-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին
Հաջորդ հոդվածը
Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։