BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին
04 Ապրիլ 2026

Ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին. Արբելոան՝ Անչելոտտիի և Վինիսիուսի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան «Մալյորկայի» դեմ Լա Լիգայի առաջիկա հանդիպմանն ընդառաջ անդրադարձել է թիմի բրազիլացի վինգեր Վինիսիուս Ջունիորի մարզավիճակին՝ միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո:

«Նա հոգնած է, ինչը սպասելի էր: Իմ ընկեր Կարլետտոն (նկատի ունի Կառլո Անչելոտտին,-խմբ․) նրան հանգիստ չէր տալիս: Բայց դա նորմալ է. ո՞վ կցանկանա հանգիստ տալ նման խաղացողին:

Ես նրան հիանալի հասկանում եմ. նա երկու շատ լարված հանդիպում է անցկացրել: «Ռեալն» ու Բրազիլիայի հավաքականն այնպիսի թիմեր են, որտեղ պահանջները չափազանց բարձր են: Վինիսիուսն անհավանական ֆուտբոլիստ է, և ակնհայտ է, որ 2026 թվականի սկզբից նա շատ խաղեր է անցկացրել: Կարծում եմ՝ նա ոչ մի ազատ օր չի ունեցել», — հայտարարել է Արբելոան:

Հատկանշական է, որ Վինիսիուսը աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից ի վեր «Ռեալի» անցկացրած 57 հանդիպումներից մասնակցել է 55-ին: Արբելոայի գլխավորությամբ նա խաղադաշտում է եղել հնարավոր ժամանակի 98%-ը: Ըստ As-ի տեղեկությունների՝ «Մալյորկայի» դեմ խաղում բրազիլացուն, ամենայն հավանականությամբ, վերջապես հանգստի հնարավորություն կտրվի:

Նախորդ հոդվածը
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները 300 հազար եվրո պարգևավճար են պահանջել ԱԱ-2026 դուրս գալու համար
Հաջորդ հոդվածը
Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։