BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Տխուր եմ արդյունքից, գոհ՝ աշխատանքից․ Եղիշե Մելիքյանը Բելառուսից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
29 Մարտ 2026

Տխուր եմ արդյունքից, գոհ՝ աշխատանքից․ Եղիշե Մելիքյանը Բելառուսից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Հայաստան-Բելառուս (1։2) ընկերական հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է հանդիպման մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

«Ընդհանուր առմամբ մեր պլանը աշխատում էր։ Վերլուծել էինք մրցակցին։ Մեր համար ոչ մի նորություն չտեսանք։ Պատրաստվել էինք ճիշտ ու գիտեինք ինչի է ընդունակ այս թիմը։ Կարողացել էինք շատ հարցերում հաղթող դուրս գալ։ Ափսոսում եմ, որ այդ 2 պահը, որ մեր տղաները պետք է ավելի շատ բնավորություն ցույց տային մենապայքարի մեջ՝ պարտվեցինք։ Սխեման փոխել էինք, աշխատում էր։ Պաշտպանությունում ճիշտ էին խաղում, հարձակման գծում՝ նույնպես։ Երևաց Սպերցյանի տեղը, երևաց, որ որակի հարց ունենք։ 10-15 հարված կատարեցինք ու բոլորը բարձր։ Շնորհակալ եմ տղաներից, ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որ չկարողացանք հաղթել։ Ճիշտ ուղու վրա ենք։ Կարևորն այն է, որ այս տղաների աչքերի մեջ կրակ կա ու մեծ ցանկություն՝ իրենց ազգի համար խաղալու։ Համբերություն, ժամանակ ու աշխատանք է պետք։ Մեծ, շատ մեծ փոփոխություններ են կատարվել, իսկ այդ փոփոխությունները ժամանակ են ուզում։ Տխուր եմ արդյունքից, բայց աշխատանքից գոհ եմ։ Ֆուտբոլիստներ կային, որ 1-ին անգամ էին խաղում։ Ադապտացվել մեծ ֆուտբոլին՝ փորձ չունենալով․․․ես լավատես եմ»։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Մեսսին արվեստ է. Նա արժանի է, որ իր պատվին արձան կանգնեցվի․ Լապորտա
Հաջորդ հոդվածը
Առանց Սպերցյանի ու Սպերցյանի հետ Հայաստանի հավաքականն այլ թիմ է․ Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը՝ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։