Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը|
Ինչի՞ է պատրաստ Նեյմարը՝ ԱԱ-ին մասնակցելու համար. աստղային հարձակվողի անսպասելի որոշումը
29 Մարտ 2026

Ինչի՞ է պատրաստ Նեյմարը՝ ԱԱ-ին մասնակցելու համար. աստղային հարձակվողի անսպասելի որոշումը

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը որոշել է մինչև ամառ չմասնակցել թիմի արտագնա խաղերին՝ նպատակ ունենալով ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ Աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար:

Ինչպես հայտնում է Marca պարբերականը, բրազիլացի ֆուտբոլիստը զգուշանում է նախորդ տարի ստացած վնասվածքի կրկնությունից և մտադիր է նվազագույնի հասցնել ռիսկերը՝ բաց թողնելով հյուրընկալվող հանդիպումները: Նշվում է, որ հարձակվողին մնացել է ընդամենը 7 տնային խաղ՝ Բրազիլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ուշադրությունն իր վրա սևեռելու համար։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը Աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի կազմը կհրապարակի մայիսի 18-ին: Ավելի վաղ «սելեսաոյի» գլխավոր մարզիչը չէր ընդգրկել աստղային ֆուտբոլիստին առաջիկա ընկերական խաղերի հայտացուցակում, ինչը մամուլում քննարկումների մեծ ալիք էր բարձրացրել:

Նախորդ հոդվածը
Պալմերը դժգոհ է Չելսիից և դիտարկում է ակումբը լքելու տարբերակները
Հաջորդ հոդվածը
Հայաստան-Բելառուս․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։