BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Եվրոպա լիգա. Զախարյանը կարող է մասնակցել Մանչեսթեր Յունայթեդի հետ հանդիպմանը
10 Մարտ 2025

Եվրոպա լիգա. Զախարյանը կարող է մասնակցել Մանչեսթեր Յունայթեդի հետ հանդիպմանը

«Ռեալ Սոսյեդադում» հնարավոր են համարել թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասնակցությունը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպմանը։

Փետրվարի 23-ին «Լեգանեսի» դեմ խաղում (3:0) Զախարյանը գոլի հեղինակ դարձավ, սակայն աջ ազդրի մկանային վնասվածք ստացավ։

«Արսենն այսօր աշխատել է ընդհանուր խմբի հետ։ Նա կարող է մեկնել այս շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռայո Վալեկանոյի» դեմ արտագնա հանդիպումներին»,- ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունից։

Իսպանիայում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայացած առաջին խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Անգլիայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։

Նախորդ հոդվածը
Նոայի 300-րդ գոլն ու ջախջախիչ հաղթանակը, Գրեգորիոյի դուբլը
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ձեռքից բաց թողեց հաղթանակը Վանի հետ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։