BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Նոայի 300-րդ գոլն ու ջախջախիչ հաղթանակը, Գրեգորիոյի դուբլը
10 Մարտ 2025

Նոայի 300-րդ գոլն ու ջախջախիչ հաղթանակը, Գրեգորիոյի դուբլը

ՀՊԼ 22-րդ տուրում «Նոան» այսօր մրցել է «Գանձասարի» հետ և 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:

Հանդիպումը կայացել է «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում:

«Նոայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Գոնսալու Գրեգորիոն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Գոռ Մանվելյանը:

Այս խաղում խփվել է նաև «Նոայի» 300-րդ գոլը Հայաստանի ներքին առաջնություններում, որոնցից 63-ը՝ այս մրցաշրջանում։ Հոբելյանական էր Գրեգորիոյի առաջին գոլը: Վերջինս Հայաստանի ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը հասցրել է 17-ի:

Այս հաղթանակի արդյունքում «Նոան» շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 49 միավոր: «Գանձասարը» 2 միավորով վերջին տեղում է:

Նախորդ հոդվածը
ՀՊԼ. Արարատ-Արմենիա - Վան. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Եվրոպա լիգա. Զախարյանը կարող է մասնակցել Մանչեսթեր Յունայթեդի հետ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։