BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Սիները կրկնել է Ջոկովիչի ռեկորդը
22 Մարտ 2026

Սիները կրկնել է Ջոկովիչի ռեկորդը

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սինները դուրս է եկել Մայամիում ընթացող  Մասթերս մրցաշարի երրորդ շրջան՝ հաղթելով Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դամիր Ջումհուրին՝ 6:3, 6:3 հաշվով։
Իտալացին «Մասթերս» շարքի մրցաշարերում անընդմեջ հաղթել է 24 սեթ՝ կրկնելով Նովակ Ջոկովիչի ռեկորդը։

«Կարծում եմ՝ երբեմն հաշիվը կարևոր է։ Ես միշտ փորձում եմ զարգանալ որպես խաղացող և անցկացնել որքան հնարավոր է շատ հանդիպումներ։ Յուրաքանչյուր մրցակցի ես վերաբերվում եմ նույն կերպ և փորձում եմ ամբողջությամբ նվիրվել՝ լավ տրամադրվածությամբ», — Սինների խոսքերն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։

Թենիսիստը նաև խոստովանել է, որ առաջին փուլերը իրեն հեշտ չեն տրվում՝ նոր պայմաններին հարմարվելու անհրաժեշտության պատճառով։

«Ամեն օր տարբերվում է մյուսից, բայց այսօր, երբ ես միանգամից բրեյքով առաջ անցա, փորձեցի ավելի ագրեսիվ լինել։ Երբեմն դա շատ լավ էր ստացվում, երբեմն էլ ունեի մի քանի չհարկադրված սխալներ, բայց այստեղ առանձնապես ժամանակ չունեի հարմարվելու։ Այստեղի պայմանները շատ են տարբերվում Ինդիան-Ուելսից։ Առաջին փուլերի հանդիպումները միշտ դժվար են, ուստի ուրախ եմ», — ասել  է իտալացին։

Մայամիի մրցաշարի երրորդ շրջանում Սինները լխաղա ֆրանսիացի Կորենտեն Մուտեի հետ։

Նախորդ հոդվածը
Նյու Յորք-Երևան-Արմավիր. Ո՞վ և ինչպե՞ս է կազմակերպում Սարդարապատի վերելքը
Հաջորդ հոդվածը
Նոա - Շիրակ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։