BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Սցենար շատ նման էր նախորդ խաղին․ Վահե Գևորգյանը՝ Փյունիկի դեմ խաղից հետո
21 Մարտ 2026

Սցենար շատ նման էր նախորդ խաղին․ Վահե Գևորգյանը՝ Փյունիկի դեմ խաղից հետո

Fastex Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Ալաշկերտ»-«Փյունիկ» (0։1) խաղից հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին։

«Ցավալի միավորներ կորցրեցինք։ 2-րդ խաղն անընդմեջ պարտվում ենք մեր անմիջական մրցակիցներից մեկին։ Մենք դա շատ լավ հասկանում ու գիտակցում ենք։ Կարծում եմ, սցենար շատ նման էր նախորդ խաղին։ Ով գոլ խփեր՝ կհաղթեր, իրավիճակը նման էր։ Մենք մի փոքր փոփոխությունների էինք գնացել, թե՛ կազմի, թե՛ տակտիկայի առումով։ Կարծում եմ աշխատեց։ Մեր ճնշումը «Փյունիկի» վրա մեծ էր, մենք առաջարկում էինք արագություններ, որոշ դրվագումներ «Փյունիկը» չհրաժարվեց։ Գտնում եմ, որ նրանք խելացի էին վարվում՝ քցելով խաղի տեմպը։ Շատ խելացի էին վարվում, որովհետև մեր հետ շատ քիչ թիմեր կարող են նման բարձր արագություններով խաղալ։ Շնորհավորում եմ «Փյունիկին», արժանիորեն հաղթեցին։ Մենք նմանատիպ դեպքերում գիտենք, թե ինչ պետք է անենք։ Կմարզվենք, ընկերական հանդիպում կունենանք ու կշարունակենք»,-նշել է Գևորգյանը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Շատ կարևոր հաղթանակ տարանք․ Արտակ Օսեյանը՝ Ալաշկերտի դեմ խաղից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։