BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
ՉԼ․ Գոլային հրավառություն Կամպ Նոուում․ 5 գոլ՝ 1 կեսում
18 Մարտ 2026

ՉԼ․ Գոլային հրավառություն Կամպ Նոուում․ 5 գոլ՝ 1 կեսում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» ընդունել է «Նյուքասլին»։ 1-ին կեսից հետո տանտերերը հաղթում են 3։2 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Ռաֆինյան՝ 6-րդ րոպեին։ 15-րդ րոպեին Էնթոնի Էլանգան հավասսարեցրեց հանդիպման հաշիվը։ 3 րոպե անց Մարկ Բերնալը կրկին առաջ մղեց կատալոնական ակումբին, սակայն 28-րդ րոպեին Էլանգան դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։

1-ին կեսին ավելացրած 4-րդ րոպեին Կիերա Տրիպիեն խախտեց խաղի կանոնները Ռաֆինյայի նկատմամբ, իսկ հանդիպման գլխավոր մրցավար Ֆրանսուա Լետեքսյեն 11-մետրանոց հարված նշանակեց, որը դիպուկ իրացրեց Լամին Յամալը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։

Նախորդ հոդվածը
Կորցնելու ոչինչ չունենք, բայց ունենք ապացուցելու բան. Պալադինոն՝ Բավարիայի դեմ պատասխան խաղի մասին
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Կեսգիշերին մեկնարկող հանդիպումների կազմերը․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։