Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին|
ՉԼ․ Ռեալն արտագնա խաղում ևս հաղթեց Ման․ Սիթիին՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանութ)
18 Մարտ 2026

ՉԼ․ Ռեալն արտագնա խաղում ևս հաղթեց Ման․ Սիթիին՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր (տեսանութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ» հյուրընկալվել էր «Մանչեսթեր Սիթիին» ու հաղթեց 2։1 հաշվով։ Թիմերի միջև դիմակայության 1-ին խաղն ավարտվել էր «Արքայական» ակումբի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

22-րդ րոպեին Բերնարդո Սիլվան, սեփական տուգանային հրապարակում, ձեռքով, միտումնավոր փակելով գնդակի ճանապարհը, հեռացվեց ուղիղ կարմիր քարտով, իսկ նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Վինիսիուս Ջունիորը։ 1-ին կեսի ավարտից 4 րոպե առաջ Էրլինգ Հոլանդը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին Վինիսիուսը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «Արքայական» ակումբին։

Այսպիսով, Ալվարո Արբելոայի գլխավորած թիմը հաղթում է դիմակայությունում 5:1 հաշվով՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Բավարիա»-«Ատալանտա» զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 6։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչի ուղեգրեր են նվաճել նաև «Սպորտինգը», «Արսենալն» ու ՊՍԺ-ն։

Նախորդ հոդվածը
Սպորտինգի անհավանական քամբեքը վերջակետ դրեց Բուդյո-Գլիմտի հեքիաթին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Արսենալը հաղթեց Բայերին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։