Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին|
Կրասնոդարը հետ բերեց կորցրածը՝ նվաճելով Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
17 Մարտ 2026

Կրասնոդարը հետ բերեց կորցրածը՝ նվաճելով Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր․ Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարն» ընդունել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու հաղթեց 4։0 հաշվով։ Առաջին խաղում Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը զիջել էր 1։3 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 89-րդ րոպեին։ 67-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Տեսանյութը՝ այստեղ։

Եզրափակիչում «Կրասնոդարը» կմրցի մոսկովյան 2 ակումբների՝ «Դինամո»-«Սպարտակ» զույգի հաղթողի հետ։ 1-ին խաղում «Դինամոն» առավելության է հասել 5։2 հաշվով։

«Կրասնոդար» 4։0 ԲԿՄԱ Մոսկվա
21' Դուգլաս Աուգուստո,  49', 67' Ժոաո Բատչի, 58' Ջոն Կորդոբա
Հեռացում՝ Մաթեուս Ռեյս, Մոյսես (2-ն էլ ԲԿՄԱ)

Նախորդ հոդվածը
Գանձասարը նորեկ ունի
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Կեսգիշերին մեկնարկող հանդիպումների կազմերը․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։