BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Վանին
16 Մարտ 2026

Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Վանին

Fastex Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել է «Վանին» և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է Զիդան Բանջաքին, 10 րոպե անց Ալիուն Նդուրը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսի մեկնարկին՝ 56-րդ րոպեին, Արթուր Սերոբյանը խփել է 3-րդ գնդակն ու ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» շարունակում է գլխավորել ՀՊԼ մրցաշարային աղյուսակը՝ 37 միավորով։ «Վանը» 21 միավորով 6-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Հաջորդ հոդվածը
Պետք է կատարյալ խաղ անցկացնենք․ Գվարդիոլան՝ Ռեալի հետ պատասխան խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։