Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին|
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ ըստ Transfermarkt-ի
16 Մարտ 2026

Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ ըստ Transfermarkt-ի

Transfermarkt-ը հրապարակել է Լա Լիգայի խաղացողների վերջին շուկայական արժեքները: «Ռեալ Սոսյեդադի»  կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուկայական արժեքը աճել է 2.5 միլիոն եվրոյով և ներկայում կազմում է 10 միլիոն եվրո։

Մի շարք վնասվածքներից հետո Զախարյանը նորից սկսել է խաղաժամանակ ստանալ և ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի առաջիկա խաղերի ընդլայնված ցուցակում։

Այս մրցաշրջանում Զախարյանն ակումբի կազմում մասնակցել է Լա Լիգայի 15 հանդիպման, որոնցում աչքի չի ընկել խփած գնդակով։ Նա նաև մասնակցել է Իսպանիայի գավաթի չորս խաղի՝ խփելով մեկ գոլ։

Իսպանիայի առաջնությունում անցկացրած 28 խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածը
Transfermarkt-ի տվյալներով՝ Ռեալը կորցրել է առաջատարությունը խաղացողների արժեքի առումով
Հաջորդ հոդվածը
Հայաստանի կանանց ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։