Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը|
Էշլի Քոուլը դարձել է իտալական ակումբի գլխավոր մարզիչը
16 Մարտ 2026

Էշլի Քոուլը դարձել է իտալական ակումբի գլխավոր մարզիչը

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը դարձել է Իտալիայի Սերիա B-ում հանդես եկող «Չեզենայի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։

45-ամյա մարզիչը լքել է Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի մարզչական շտաբը, որտեղ նա օգնական էր։ Քոուլը նախկինում եղել է Ֆրենկ Լեմպարդի օգնականը «Էվերթոնում», Ուեյն Ռունիի օգնականը «Բիրմինգհեմում» և Լի Քարսլիի օգնականը Անգլիայի ազգային հավաքականում։ Սա Քոուլի առաջին փորձը կլինի որպես գլխավոր մարզիչ։

Հիշեցնենք, որ Էշլի Քոուլը առավել հայտնի է «Արսենալում» և «Չելսիում» իր ելույթներով։ Նա Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 107 խաղ։

«Չեզենան» ներկայում զբաղեցնում է Սերիա B-ի աղյուսակի ութերորդ հորիզոնականը և պայքարում է փլեյ-օֆֆի ուղեգրի համար։

Նախորդ հոդվածը
Ֆլիկը կերկարաձգի պայմանագիրը Բարսելոնայի հետ պայմանագիրը մինչև 2028 թ․
Հաջորդ հոդվածը
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։