BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն
14 Մարտ 2026

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակիչ գոտեմարտում Տերտերյանը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Գրիգորևի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։

Մինչ եզրափակիչ հասնելը Տերտերյանը պայքարից դուրս էր թողել Հունգարիայի (1:1), Ուկրաինայի (9:3) և Մոլդովայի (1:1) ներկայացուցիչներին։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։

Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարի 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը։

Այսօր պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշներից Սուրեն Աղաջանյանը վաղը կպայքարի ոսկու, իսկ Յուրիկ Հովեյանն ու Աշոտ Խաչատրյանը՝ բրոնզի համար։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ջախջախեց թուրք մրցակցին՝ նվաճելով բրոնզե մեդալ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։