Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը|
Գավին ապաքինվել ու վերադարձել է շարք
14 Մարտ 2026

Գավին ապաքինվել ու վերադարձել է շարք

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է թիմի կիսապաշտպան Գավիի վերադարձի մասին։ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն ընդգրկվել է թիմի կազմում և հնարավոր է՝ մասնակցի Լա Լիգայի շրջանակներում կայանալիք «Սևիլյայի» դեմ առաջիկա հանդիպմանը։

Կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել օգոստոսից՝ ծնկի խաչաձև կապանների հետ կապված խնդիրների պատճառով։ Սեպտեմբերին նա ենթարկվել էր վիրահատության։

Հատկանշական է, որ սա երիտասարդ ֆուտբոլիստի առաջին լուրջ վնասվածքը չէր. նախկինում նա մոտ 1 տարի բաց էր թողել նույն խնդրի վնասվածքի պատճառով։

«Բարսելոնա»-«Սևիլյա» հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կմեկնարկի 19։15-ին։

Նախորդ հոդվածը
Նյուրնբերգը հաղթեց․ Մկրտչյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Ինտերը ձեռքից բաց թողեց հաղթանակը․ Մխիթարյանը մասնակցեց 2-րդ կեսին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։