Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Արամայիս Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
13 Մարտ 2026

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Արամայիս Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է Աշխարհի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր, ռուս Ալեքսանդր Մելեխովին ու նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր:

Երեկոյան մրցահերթում Հարությունյանը կպայքարի եզրափակչի ուղեգրերից մեկի համար

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը քառորդ եզրափակչում 0:4 հաշվով պարտվել է Մ-23 ԵԱ գործող ոսկե մեդալակիր, Մ-23 ԱԱ արծաթե մեդալակիր Ալիբեկ Ամիրովին:

Ռուսաստանի ներկայացուցչի՝ եզրափակիչ դուրս գալու դեպքում, հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա:

Մեկնարկում հաղթանակ է տարել նաև 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը, չափազանց ծանր պայքարում, 1:1 հաշվով հաղթել է հունգարացի Դոմինիկ Բոտոշին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Վիգեն Նազարյանը պարտվել է մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Մեր բոլոր տիտղոսները նվիրում ենք մեր երկրպագուներին. Նոայի դարպասապահ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։