Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Լարվածությունը շատ էր. Լևիկ Միքայելյանը մեկնաբանել է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում չեմպիոնությունը
13 Մարտ 2026

Լարվածությունը շատ էր. Լևիկ Միքայելյանը մեկնաբանել է ըմբշամարտի Մ23 ԵԱ-ում չեմպիոնությունը

Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 տարեկանների հավաքականն այս գիշեր վերադարձել է Սերբիայի Զրենյանին քաղաքից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: 

Հայաստանի թիմին օդանավակայանում դիմավորել են բարձր տրամադրությամբ, իսկ ոսկե մեդալակիր Լևիկ Միքայելյանը ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում առաջին մեկնաբանություն է տվելՀայաստան վերադառնալուց հետո:

«Ամենաբարդ գոտեմարտը եզրափակիչն էր, լարվածությունը շատ էր, որովհետև երկու տարի անընդմեջ դուրս ես գալիս նույն մարդու հետ եզրափակիչ, արդեն ավտոմատ լարվածություն է լինում, բայց կարևորը, կարողացա ճիշտ մարտավարության շնորհիվ հասնել ամենաբարձր կետին»,- նշել է Միքայելյանը:

Մ-23 տարեկանների ԵԱ-ում ազատ ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը՝ 1 ոսկե և 3 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալներ են նվաճել Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):

Նախորդ հոդվածը
Մարմնամարզության հավաքականի անդամների համար տրամադրվել են Սաուդյան Արաբիա մուտքի արտոնագրեր` Հայաստան վերադարձի համար
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. պայքարը սկսում են հունահռոմեականները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։