Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Երևանում կանցկացվի Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը
12 Մարտ 2026

Երևանում կանցկացվի Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը

Մարտի 16-18-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան 5-րդ միջազգային հուշամրցաշարը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մրցաշարին կմասնակցի Մ-20 տարեկան ազատ ոճային 140 ըմբիշ 7 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ղրղզստանից ու Հայաստանից:

Մրցումային առաջին օրը՝ մարտի 17-ին, ժամը 11-ից:

Բացման արարողությունն ու առաջին օրվա եզրափակիչները՝ մարտի 17-ին, ժամը 17-ից:

Մրցումային երկրորդ օրը՝ մարտի 18-ին, ժամը՝ 11-ից: Եզրափակիչները՝ 16:00-ից:

Մրցաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Նախորդ հոդվածը
Կուրտուան ​​պատասխանել է՝ արդյոք Սիթիի դեմ խաղը Ռեալի համար լավագո՞ւյնն էր այս մրցաշրջանում
Հաջորդ հոդվածը
Աստված իմ, սա մանկապարտեզ չէ. Կուրտուան խոսել է Ալոնսոյի և ֆուտբոլիստների հնարավոր կոնֆլիկտի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։