Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Սարդարապատը հաղթեց Նոա 2-ին, Հայքը՝ Վան 2-ին․ Այլ արդյունքներ
09 Մարտ 2026

Սարդարապատը հաղթեց Նոա 2-ին, Հայքը՝ Վան 2-ին․ Այլ արդյունքներ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում այսօր մեկնարկել է 19-րդ տուրը․ «Սարդարապատը» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Նոա 2»-ի դարպասը։ Աչքի են ընկել Սերոբ Գալստյանը (26'), Հովհաննես Կիրակոսյանը (86'), դուբլ է ձևակերպել Լևոն Վարդանյանը (52', 71').

«Հայքը» 2։0 հաշվով պարտության է մատնել «Վան 2»-ին։ Գոլերն իրենց անվան դիմաց գրանցել են Ալեքսանդր Գլիշիչն (27') ու Վասպուրակ Մինասյանը (90'+3).

«Արարատի Արաքսը» 0։2 հաշվով զիջել է «Ուրարտուի 2»-ին։ Գոլերը՝ էմմանուել Դիտու Բուենսի (76') և Գոռ Մկրտչյան (79'):

ԲԿՄԱ 2-ն էլ 3։1 հաշվով առավելության է հասել «Փյունիկ Ակադեմիայի» նկատմամբ։ ԲԿՄԱ 2-ից աչքի են ընկել Հարություն Մանուկյանը (21'), Արման Առաքելյանը (45') և Սուրեն Կիրակոսյանը (64'). «Փյունիկ Ակադեմիայի» միակ գոլը հեղինակել է Տիգրան Գևորգյանը (9')։

Վաղը կայանալիք «Շիրակ 2»-«Արարատ 2» հանդիպումը հետաձգվել է։

Մարտի 11-ին «Լեռնային Արցախը» կընդունի «Միկային», հաջորդ օրը «Սյունիքը» կմրցի «Անդրանիկի» հետ, իսկ մարտի 13-ին «Արարատ-Արմենիա 2»-ը կհյուրընկալվի «Բենտոնիտին»։

Նախորդ հոդվածը
Հաշիվն արտացոլում էր այն, ինչ կատարվում էր խաղադաշտում․ Օսեյանը՝ Շիրակի նկատմամբ հաղթանակից հետո
Հաջորդ հոդվածը
Բավարիան պատրաստ է բարձրացնել Քեյնի աշխատավարձը՝ պայմանագիրը երկարաձգելու համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։