BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ռոդրին տուգանվել է 80 հազար ֆունտ ստեռլինգով՝ մրցավարության հասցեին հնչեցրած մեկնաբանությունների համար
09 Մարտ 2026

Ռոդրին տուգանվել է 80 հազար ֆունտ ստեռլինգով՝ մրցավարության հասցեին հնչեցրած մեկնաբանությունների համար

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին տուգանվել է 80 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 92 հազար եվրո) Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Տոտենհեմի» հետ հանդիպումից (2:2) հետո մրցավարության վերաբերյալ արված հայտարարությունների համար։ Այսօր՝ մարտի 9-ին, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ խաղացողը խուսափել է որակազրկումից, սակայն անկախ լսումների ժամանակ ընդունել է իր մեղքը։

Հանդիպման ավարտից հետո Ռոդրին ասել էր. «Մենք չափազանց շատ ենք հաղթել և մարդիկ չեն ցանկանում, որ մենք նորից հաղթենք, բայց մրցավարը պետք է լինի չեզոք։ Եվ, ազնվորեն ասած, ինձ համար սա անարդար է, սա անարդար է»։

Այս խոսքերը դարձել են կարգապահական վարույթի պատճառ, քանի որ դրանք կասկածի տակ են դրել մրցավարի անաչառությունը։

Ֆուտբոլային ասոցիացիան նշել է, որ Ռոդրին «հանդես է եկել ոչ պատշաճ վարքագծով հետխաղյա հարցազրույցի ժամանակ՝ թույլ տալով մեկնաբանություններ, որոնք ենթադրում են կողմնապահություն և կասկածի տակ են դնում մրցավարի, մրցավարական անձնակազմի ազնվությունը»։

Բացի դրամական տուգանքից, կիսապաշտպանը պաշտոնական նախազգուշացում է ստացել՝ ապագայում նմանատիպ վարքագծի անթույլատրելիության վերաբերյալ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Առաջին խումբ․ 18-րդ տուրի արդյունքները
Հաջորդ հոդվածը
Հաշիվն արտացոլում էր այն, ինչ կատարվում էր խաղադաշտում․ Օսեյանը՝ Շիրակի նկատմամբ հաղթանակից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։