Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
ՊրոԲասկետ Ա-լիգա. Ուրարտուն և Հատիսը կխաղան եզրափակչում
09 Մարտ 2026

ՊրոԲասկետ Ա-լիգա. Ուրարտուն և Հատիսը կխաղան եզրափակչում

Ավարտվել են ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները։

Երեկ կայացած կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղում «Ուրարտուն» երկրրոդ հաղթանակն է տարել «Էրեբունիի» նկատմամբ՝ հաղթելով 89:84 հաշվով։ Թիմերի միջև օրերս կայացած առաջին խաղում «Ուրարտուն» 77:75 հաշվով հաղթանակ էր տարել:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել «Ուրարտուի» բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը: Նա խաղի ընթացքում վաստակել է 26 միավոր, կատարել է 6 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում:

Այդպիսով «Ուրարտուն» դուրս է եկել առաջնության եզրափակիչ, որտեղ չեմպիոնի կոչման համար կպայքարի «Հատիսի» հետ: Վերջինս երեկ երկրրոդ հաղթանակն է տարել «Օլիմպավանի» նկատմամբ՝ առավելության հասնելով 96:79 հաշվով։  Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել«Հատիսի» բասկետբոլիստ Դենի Սմիթը: Նա խաղի ընթացքում վաստակել է 18 միավոր, կատարել է 14 ռեբաունդ և 3 արդյունավետ փոխանցում:

Առաջին խաղում «Հատիսը» 99:86 հաշվով հաղթանակ էր տարել: 

Նախորդ հոդվածը
Մեկնարկում է Մ23 տարեկանների ըմբշամարտի ԵԱ-ն. Հայաստանն այսօր 5 ներկայացուցիչ ունի
Հաջորդ հոդվածը
Վերադարձն արդեն որոշված էր. Չավին բացահայտել է Մեսսիի՝ Բարսելոնա վերադարձի ձախողման մանրամասները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։