BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Վերադարձն արդեն որոշված էր. Չավին բացահայտել է Մեսսիի՝ Բարսելոնա վերադարձի ձախողման մանրամասները
09 Մարտ 2026

Վերադարձն արդեն որոշված էր. Չավին բացահայտել է Մեսսիի՝ Բարսելոնա վերադարձի ձախողման մանրամասները

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին պատմել է, թե ինչու չկայացավ Լիոնել Մեսսիի վերադարձը ակումբ։

«Մեսսիի վերադարձը «Բարսելոնա» 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո արդեն գրեթե որոշված էր։ Լեոն ուզում էր վերադառնալ, և մենք նույնիսկ թույլտվություն ունեինք Լա Լիգայից։ Բայց Լապորտան կանգնեցրեց այդ տրանսֆերը… Նա ասաց ինձ, որ եթե Մեսսին վերադառնա, կսկսվի աշխատավարձերի պատերազմ, և նա չի կարող դա իրեն թույլ տալ։

Մեսսին այլևս երբեք չի վերադառնա «Բարսելոնա», պարզապես որովհետև Լապորտան դա չի ցանկանում։ Խոսքը ոչ թե Լա Լիգայի մասին է, և ոչ էլ այն մասին, թե իբր Լեոյի հայրը գումար է ուզում․ այս ամենը սուտ է։ Լապորտան է ասում, որ ակումբը չի կարող իրեն դա թույլ տալ», - ասել է իսպանացին La Vanguardia թերթին տված հարցազրույցում։

Ներկայում Մեսսին խաղում է «Ինտեր Մայամի» ակումբում։

Նախորդ հոդվածը
ՊրոԲասկետ Ա-լիգա. Ուրարտուն և Հատիսը կխաղան եզրափակչում
Հաջորդ հոդվածը
Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Նյուքասլի դեմ խաղից առաջ խոսել է իր վիճակի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։