Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ|
Մայքլ Օ’Նիլը՝ Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր
23 Սեպտեմբեր 2026

Մայքլ Օ’Նիլը՝ Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է Մայքլ Օ’Նիլին Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերի պաշտոնում նշանակելու մասին։

Նշանակման մասին որոշումը կայացվել է ՀԲՖ գործադիր կոմիտեի նիստում։ Գործկոմի անդամներին ներկայացվել են Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման՝ Մայքլ Օ’Նիլի առաջարկած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկումից հետո գործկոմի անդամները միաձայն հաստատել են նրա նշանակումը։
Մայքլ Օ’Նիլն ԱՄՆ-ում աղջիկների բասկետբոլի մարզչական աշխատանքի փորձ ունի, ինչպես նաև մասնագիտական հարուստ փորձ կառավարման, ձեռներեցության և կազմակերպությունների զարգացման ոլորտներում։

Նոր պաշտոնում Օ’Նիլը սերտորեն համագործակցելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ՝ մշակելու և իրականացնելու կանանց բասկետբոլի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, որն ընդգրկելու է բոլոր մակարդակները՝ մասսայական և մանկապատանեկան բասկետբոլից մինչև պատանեկան և մեծահասակների ազգային հավաքականներ։

Նրա պարտականությունների շրջանակում են լինելու Հայաստանում և հայկական սփյուռքում մարզիչների ու բասկետբոլիստուհիների բացահայտման և ներգրավման աշխատանքներին աջակցելը, ազգային հավաքականների կառուցվածքի ամրապնդումը, միջազգային համագործակցության զարգացումը, ինչպես նաև Հայաստանում կանանց բասկետբոլի կայուն զարգացմանը նպաստելը։

Օ’Նիլը կդառնա ծրագրի առաջին գլխավոր մենեջերը։ Նրա պաշտոնավարման նախնական ժամկետը երկու տարի է՝ սկսած 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նա ծրագիրը կղեկավարի մինչև 2028 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնությունները։

Նախորդ հոդվածը
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հաջորդ հոդվածը
Փոփոխություն Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։