Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Շատ տարօրինակ, բայց հետաքրքիր խաղ էր․ Ռոբերտ Արզումանյանը՝ Արարատի դեմ գավաթային հանդիպման մասին
03 Մարտ 2026

Շատ տարօրինակ, բայց հետաքրքիր խաղ էր․ Ռոբերտ Արզումանյանը՝ Արարատի դեմ գավաթային հանդիպման մասին

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Արարատ»-«Ուրարտու» (0։3) դիմակայության առաջին խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է հանդիպման մասին․

«Խաղը, եթե մեկ բառով փորձեմ բնութագրել, երևի շատ տարօրինակ էր, բայց հետաքրքիր։ Ինձ դուր եկավ, այն առումով, որ ֆուտբոլը քիչ էր, բայց դա մրցակիցն էր թելադրում՝ հատկապես 1-ին կեսում փորձում էին կոտրել խաղը՝ նաև գնդակով ու ժամանակ ձգելով։ Իրենց մարտավարությունն էր դա, միանգամից պարզ երևաց։ Մենք ունեցանք խնդիրներ այդ առումով, դա մեզ համար անհարմար էր, տարօրինակ, բայց 2-րդ կեսում որոշակի փոփոխություններ կատարեցինք, թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակ խաղի մեջ ու ադապտացվեցինք։ «Այսպես պետք է խաղանք հաղթենք, այսպես կխաղանք հաղթենք» սկզբունքով ու հասանք մեր նպատակին։ Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին»,-նշել է Արզումանյանը։

Հանդիպման մասին իր կարծիքն է արտահայտել նաև «Արարատի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսոն։ Ընթերցեք այստեղ։

Նախորդ հոդվածը
Կոմո-Ինտեր․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ռեմոնտադան մոտ էր. Բարսելոնա – Ատլետիկո խաղը թրիլերային ստացվեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։