Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Քարիկի ու Ամորիմի տարբերությունը․ The Telegraph-ի բացահայտումները
28 Փետրվար 2026

Քարիկի ու Ամորիմի տարբերությունը․ The Telegraph-ի բացահայտումները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի հեռացումից և Մայքլ Քարիկի նշանակումից հետո մարզումային գործընթացում հիմնարար փոփոխություններ են տեղի են ունեցել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի մասնագետի երիտասարդ մարզչական շտաբը հազվադեպ էր հայտնում սեփական կարծիքը՝ տարատեսակ հարցերի շուրջ։ Ամորիմի տեսակետը հազվադեպ էր վիճարկվում կամ առարկությունների հանդիպում։ Քարիկի մարզչական շտաբում իրավիճակը հակառակն է. անգլիացի մասնագետը գիտի, որ իր օգնականներն արտահայտելու են իրենց կարծիքը։

Բացի այդ, Քարիկի օրոք մարզումները դարձել են ավելի կարճ ու ինտենսիվ. դրանք հազվադեպ են տևում մեկ ժամից կամ 75 րոպեից ավելի։ «Կարմիր սատանաների» մարզումային գործընթացին հետևողները «ցնցված» են եղել ցուցադրվող գործողությունների ինտենսիվությունից, մակարդակից և որակից։

Ամորիմը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2024 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հունվարը։ Քարիկը զբաղեցնում է մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնը հունվարի 13-ից։ Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածը
Սա ամենամեծ հաճոյախոսությունն է նրա համար. Սլոտը պաշտպանել է Սալահին՝ մեկնաբանելով ֆուտբոլիստի անարդյունավետ խաղը
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարը հաղթեց Ռոստովին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։