BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հայաստանը կմնա ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնականում
27 Փետրվար 2026

Հայաստանը կմնա ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնականում

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Նոան» 0։4 հաշվով զիջեց «ԱԶ Ալկմարին»՝ լքելով մրցաշարը։

«Նոան» վերջին ակումբն էր, որը ներկայացնում էր Հայաստանը եվրոպական մրցաշարերում։

2025/26 մրցաշրջանում հայկական ակումբները վաստակեցին 16,75 վարկանիշային միավոր («Նոա»՝ 13,250, «Փյունիկ»՝ 2, «Արարատ-Արմենիա»՝ 1,5, «Ուրարտու»՝ 0), ինչը 2024/25 մրցաշրջանի համեմատությամբ քիչ է 0,75 միավորով (17.5): 2023/24 մրցաշրջանում վաստակած վարկանիշային միավորների քանակը 9 էր։

Այսպիսով, Հայաստանը մրցաշրջանը կավարտի 33-րդ տեղում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի գավաթակրին 2027/28 մրցաշրջանում պայքարը սկսել Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլից։

30․ Իռլանդիա (18.761)
31․ Ռուսաստան (18.299)
32․ Իսլանդիա (16.521)
33․ Հայաստան (15,063)
34․ Մոլդովա (14.625)
35․ Ֆինլանդիա (14.250)
36․ Կոսովո (13.989)
37․ Ղազախստան (13.750)

Նախորդ հոդվածը
Ծանր գիշեր կլինի ինձ և իմ խաղացողների համար. Պերկովիչ
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։