Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Պենետրան՝ Նոայի դեմ խաղի մասին. Մենք կարող ենք հաղթել աշխարհի գրեթե բոլոր թիմերին
26 Փետրվար 2026

Պենետրան՝ Նոայի դեմ խաղի մասին. Մենք կարող ենք հաղթել աշխարհի գրեթե բոլոր թիմերին

«ԱԶ Ալկմարի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդրե Պենետրան կարծում է, որ նիդերլանդական թիմը կհաղթի «Նոային», եթե խաղա իր հնարավորությունների առավելագույն չափով: Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով:

«Երևանում մեզ պակասում էր վերջին փոխանցումը: Բացի այդ, մենք մրցակցին հակագրոհների մի քանի հնարավորություն տվեցինք, հատկապես՝ եզրային նետումներից: Դա խոսում է այն մասին, որ մեր կենտրոնացվածությունը հարյուր տոկոսանոց չէր. միգուցե այն ութսուն տոկոս էր:

Սակայն մենք գիտենք՝ եթե կենտրոնացված լինենք մեր խաղի ու անելիքների վրա, կարող ենք հաղթել աշխարհի գրեթե բոլոր թիմերին: Մենք մեծապես հավատում ենք մեր որակներին և խաղային մարտավարությանը»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում vi.nl-ն:

«ԱԶ Ալկմար» – «Նոա» խաղը կկայանա փետրվարի 26-ին: Սկիզբը՝ 23:55-ին:

Նախորդ հոդվածը
Վավրինկա. Իմ կարիեայում քամել եմ լիմոնը մինչև վերջին կաթիլը
Հաջորդ հոդվածը
Ռաուլ Ասենսիոն խուսափել է լուրջ վնասվածքից, բայց կմնա բժիշկների հսկողության տակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։