BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ատալանտան 97-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ պայքարից դուրս թողեց Դորտմունդի Բորուսիային (տեսանութ)
25 Փետրվար 2026

Ատալանտան 97-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ պայքարից դուրս թողեց Դորտմունդի Բորուսիային (տեսանութ)

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ատալանտան» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային» ու հաղթեց 4։1 հաշվով։

Նախ 5-րդ րոպեին Ջանլուկա Սկամական բացեց հանդիպման հաշիվը, ապա 1-ին կեսի վերջին րոպեին Դավիդե Զապակոստան խփեց «Ատալանտայի» 2-րդ գոլը՝ վերականգնելով դիմակայության հաշվի հավասարությունը։

57-րդ րոպեին Մարիո Պաշալիչը հաշիվը դարձրեց 3։0, սակայն 75-րդ րոպեին Կարիմ Ադեյեմին կրճատեց հաշվի տարբերությունը։

Հիմնական ժամանակին ավելացրած 6-րդ րոպեին Նիկոլա Կրստովիչը վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Լազար Սամարջիչը՝ պարգևելով «Ատալանտային» հաղթանակ ու 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ իտալական ակումբի մրցակիցները կարող են լինել «Արսենալը» կամ «Բավարիան»։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած 1-ին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։ Այդ խաղում աչքի էին ընկել Սերու Գերասին ու Մաքսիմիլիան Բեյերը։

Նախորդ հոդվածը
Հավատում ենք մեր ուժերին. Պերկովիչը՝ ԱԶ Ալկմարի հետ պատասխան խաղի մասին
Հաջորդ հոդվածը
Ուզում ենք ավելի լավ հանդես գալ և անցնել հաջորդ փուլ. ԱԶ Ալկմարի գլխավոր մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։