BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Լավագույնը լինելը մեծ պատիվ է, բայց քանի կա Մխիթարյանը՝ նա պետք է լինի առաջինը․ Սպերցյան
24 Փետրվար 2026

Լավագույնը լինելը մեծ պատիվ է, բայց քանի կա Մխիթարյանը՝ նա պետք է լինի առաջինը․ Սպերցյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը Ֆյոդոր Սմոլովի «Smol Talk» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում պատմել է ազգային հավաքական հրավիրվելու, Ռոբերտո Մարտինեսի հետ հանդիպման և Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ ունեցած մեծ հարգանքի մասին։

Սպերցյանը նշել է, որ մեծ հաճույքով է միանում հավաքականին՝ հատկապես ուժեղ մրցակիցների դեմ խաղալու համար.

«Երբ տեսնում եմ, որ հրավեր եմ ստացել Հայաստանի հավաքականից, մեծ ցանկությամբ եմ մեկնում այնտեղ։ Խաղում եմ Խորվաթիայի, Պորտուգալիայի դեմ։ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մոտեցավ ինձ, գրկեց ու ասաց. «Դու շատ լավ ֆուտբոլիստ ես»։ Մեծ հաճույք է խաղալ նման աստղերի դեմ։ Անկեղծ ասած՝ տեսնում ես, որ դա անհնարին չէ, պարզապես պետք է շատ մտածել ամեն մանրուքի մասին՝ փոխանցումների կուլտուրայի, դիրքի ընտրություն և այլնի մասին։ Նույնիսկ երբ նրանք մեզ խփում են հինգերորդ կամ վեցերորդ գոլը, միևնույն է՝ նրանց կարգապահությունը տեսանելի է։ Դա այն է, ինչ պետք է վերցնել նրանցից»։

Խոսելով Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին՝ Սպերցյանը ցուցաբերել է մեծ համեստություն.

«Հաճելի է և մեծ պատիվ, որ ինձ ճանաչել են տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Բայց քանի դեռ կա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Մխիթարյանն է, նա պետք է մնա առաջին տեղում։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ դառնալն ավելի հեղինակավոր է, քան Ռուսաստանի լավագույնը լինելը, թեև Ռուսաստանում այդ մրցանակին արժանանալն ավելի դժվար է՝ մրցակցությունն է շատ»։

Նախորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանը պատմել է Լիդսի տարօրինակ առաջարկների մասին
Հաջորդ հոդվածը
Նեյմարը բացահայտել է, թե ինչի վրա է կենտրոնացած կարիերայի այս փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։