Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
 Թուրքիայում դարպասապահը գնդակով հարվածել է ճային ու թռչնին տապալել խոտածածկին (տեսանյութ)
24 Փետրվար 2026

Թուրքիայում դարպասապահը գնդակով հարվածել է ճային ու թռչնին տապալել խոտածածկին (տեսանյութ)

Թուրքական ֆուտբոլում, որն այս օրերին ցնցվում է պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների սկանդալներից, տեղի է ունեցել մի դեպք, որը ստիպել է երկրպագուներին մի պահ մոռանալ կոռուպցիայի մասին:

Ստամբուլի սիրողական լիգայի փլեյ-օֆֆի եզրափակիչ «Մևլանաքափը Գյուզելհիսար»-«Իստամբուլ Յուրդում Սփոր» հանդիպման 22-րդ րոպեին «Յուրդում Սփորի» դարպասապահ Մուհամմեդ Ույանըքը ուժեղ հարվածով գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից։ Գնդակը օդում դիպել է ճային: Հարվածը եղել է այնքան ուժգին, որ թռչունը անկենդան ընկել է խոտածածկին։ Տեսանյութը՝ այստեղ։

Թիմի ավագ Գանի Չաթանը վազել է թռչնի մոտ: Չսպասելով բժիշկներին՝ ֆուտբոլիստը սկսել է մատներով սրտի անուղղակի մերսում և արհեստական շնչառություն կիրառել։

Մի քանի վայրկյան անց ճայը սկսել է շարժվել և շնչել: Ֆուտբոլիստի արագ կողմնորոշման շնորհիվ թռչունը փրկվել է:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ստամբուլի դատախազությունը ձերբակալել էր 32 անձի, այդ թվում՝ ակումբների ղեկավարների, ովքեր կասկածվում են սեփական թիմերի պարտության վրա խաղադրույքներ կատարելու մեջ:

Նախորդ հոդվածը
Վանը հայտարարել է նոր տրանսֆերի մասին
Հաջորդ հոդվածը
Պորտուգալացի պաշտպանը կարիերան կշարունակի Փյունիկում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։