BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Բենֆիկայի ֆուտբոլիստը պատրաստվում է դատի տալ Մբապեին և Վինիսիուսին
23 Փետրվար 2026

Բենֆիկայի ֆուտբոլիստը պատրաստվում է դատի տալ Մբապեին և Վինիսիուսին

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումից հետո բորբոքված կրքերը տեղափոխվում են իրավական հարթություն: Ինչպես հայտնում է հայտնի El Chiringuito պարբերականը, լիսաբոնյան ակումբի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին մտադիր է դատական հայց ներկայացնել Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվողներ Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ջունիորի դեմ:

Միջադեպը տեղի էր ունեցել Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի հանդիպման ժամանակ, երբ արգենտինացի կիսապաշտպանին մեղադրել էին Վինիսիուսի հասցեին ռասիստական վիրավորանքներ հնչեցնելու մեջ: ՈւԵՖԱ-ն արդեն իսկ ժամանակավորապես որակազրկել է Պրեստիանիին։ Ընթանում է դեպքի մանրամասն քննությունը:

Չնայած մեղադրանքներին՝ «Բենֆիկայի» ֆուտբոլիստը պատրաստվում է պաշտպանել իր շահերը ոչ միայն սպորտային ատյաններում, Պորտուգալիայի դատական մարմիններում:

Գործի քննությունը բավականին բարդ է ընթանում մի ուշագրավ հանգամանքի պատճառով. նշվում է, որ վիճաբանության պահին Պրեստիանին բերանը փակել է մարզաշապիկով, ինչը գրեթե անհնար է դարձնում տեսագրության միջոցով հասկանալը, թե իրականում ինչ է նա ասել բրազիլացի ֆուտբոլիստին:

«Ռեալի» ու «Բենֆիկայի» միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին ու կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։ Խաղից առաջ պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Նախորդ հոդվածը
Չեմ սիրում ֆուտբոլ դիտել, 90 րոպեն չափազանց երկար է․ Ռոնալդինյո
Հաջորդ հոդվածը
ԱԶ Ալկմար-Նոա հանդիպման հյուրերի սեկտորի տոմսերը սպառված են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։