Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Կազեմիրոն Բրազիլիա վերադառնալու մտադրություն չունի
23 Փետրվար 2026

Կազեմիրոն Բրազիլիա վերադառնալու մտադրություն չունի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Բրազիլիա վերադառնալու ծրագրեր չունի։

«Մի օր մենք քննարկում էինք այդ հարցը, և մեր հիմնական խաղացողներից մեկը հաղորդագրություն ուղարկեց Կազեմիրոյին։ Ո՞վ չէր ցանկանա Կազեմիրոյին իր թիմում տեսնել։  Նա անմիջապես պատասխանեց, որ Բրազիլիա վերադառնալու մտադրություն չունի և ցանկանում է մնալ Եվրոպայում։ «Սան Պաուլոն» Կազեմիրոյի համար որևէ առաջարկ չի արել, և իմ կարծիքով, անխոհեմ կլինի դա անել առանց մեր կազմի մասին հստակ պատկերացման», -  «Սան Պաուլոյի» մարզական տնօրեն Ռուի Կոստայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Կազեմիրոն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 խաղ՝ խփելով հինգ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել է Tennis Europe-ի հերթական մրցաշարը
Հաջորդ հոդվածը
Լոֆտուս-Չիկը, ծնոտի վիրահատությունից հետո, սնվելու է զոնդի օգնությամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։