Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Արարատն ու Վանը համալրվել են երիտասարդ ֆուտբոլիստներով
22 Փետրվար 2026

Արարատն ու Վանը համալրվել են երիտասարդ ֆուտբոլիստներով

Fastex Պրեմիեր լիգայի ակումբներն առաջնության վերսկսումից օրեր առաջ հայտարարեցին հերթական տրանսֆերների մասին։

Մասնավորապես, «Արարատին» է միացել 19-ամյա մալիացի պաշտպան Սուլեյմանե Տուրեն։ Ֆուտբոլիստը «Արարատին» է միացել մալիական «Մոտեմա Պեմբե» ակումբից:

«Վանն» էլ հայտնել է 18-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ալեսանդրո Գոմես դա Սիլվայի տեղափոխության մասին։ Բրազիլացին հանդես էր գալիս «Սենտրո Օլիմպիկո» թիմի Մ-20 տարեկանների կազմում։

Ակումբները բարի գալուստ են մաղթել ֆուտբոլիստներին։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 16-րդ տուրում այս թիմերը կանցկացնեն 2026 թվականի առաջին պաշտոնական հանդիպումը։ «Արարատը», փետրվարի 27-ին կընդունի «Ալաշկերտին»։ Նույն օրը «Վանը» կհյուրընկալվի «Ուրարտուին»։

Նախորդ հոդվածը
Լեգիան 6-խաղյա դադարից հետո հաղթանակ տոնեց․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ատլետիկոն առավելության հասավ Էսպանյոլի նկատմամբ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։