Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը|
Ռեալում գոհ են աստղային ֆուտբոլիստների հանդեպ Արբելոայի մոտեցումից
21 Փետրվար 2026

Ռեալում գոհ են աստղային ֆուտբոլիստների հանդեպ Արբելոայի մոտեցումից

Մադրիդի «Ռեալում» գոհ են թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի աշխատանքից և հատկապես՝ նրա մոտեցումից՝ աստղային ֆուտբոլիստներին։ Այդ մասին X-ում հայտնում է The Touchline-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը «արքայական ակումբի» խաղացողներին տալիս է խաղային ազատություն և սահմանափակ քանակությամբ ցուցումներ։

Նշվում է, որ ակումբում բարձր են գնահատում նաև Չաբի Ալոնսոյի մարզչական որակները, սակայն վերջինս չափազանց մեծ պահանջներ էր ներկայացնում թիմի առաջատարներին, ինչին նրանք սովոր չէին։

Ալոնսոն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր անցած ամռանը։ Հունվարի 12-ին «Ռեալը» հայտարարել էր իսպանացի մասնագետի հետ համագործակցության դադարեցման մասին, իսկ արդեն հունվարի 13-ին թիմի ղեկը ստանձնել էր Արբելոան։

Նախորդ հոդվածը
Ֆլիկը պատմել է, թե ինչի շուրջ է զրուցել Բարսելոնայի ֆուտբոլիստների հետ՝ 2 անընդմեջ պարտություններից հետո
Հաջորդ հոդվածը
Ռանոսը մասնակցեց Այնտրախտի հերթական հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։