Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը|
Ֆլիկը պատմել է, թե ինչի շուրջ է զրուցել Բարսելոնայի ֆուտբոլիստների հետ՝ 2 անընդմեջ պարտություններից հետո
21 Փետրվար 2026

Ֆլիկը պատմել է, թե ինչի շուրջ է զրուցել Բարսելոնայի ֆուտբոլիստների հետ՝ 2 անընդմեջ պարտություններից հետո

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտնել է, թե ինչի մասին է զրուցել թիմի ֆուտբոլիստների հետ երկու անընդմեջ պարտություններից հետո։

«Վերջին խաղերում մենք չափազանց շատ գոլային պահեր չիրացրինք։ Քննարկել ենք, թե ինչ պետք է փոխենք, որպեսզի վերադառնանք մեր լավագույն մարզավիճակին։ Դա բաց և կառուցողական զրույց էր։ Ես նաև հստակեցրեցի մի քանի հարց։ Կարևոր է կարողանալ ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հասկանալ՝ ինչպես արձագանքել դրան և ինչ քայլեր ձեռնարկել առաջընթացի համար», — Ֆլիկի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում 0:4 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ատլետիկոյին», իսկ փետրվարի 16-ին Լա Լիգայի 24-րդ տուրում 1:2 հաշվով զիջել էր «Ժիրոնային»։

Նախորդ հոդվածը
Եթե Ռեալը հանդես գար ԱՊԼ-ում՝ կհայտնվեր լավագույն քառյակում․ Ռունի
Հաջորդ հոդվածը
Ռեալում գոհ են աստղային ֆուտբոլիստների հանդեպ Արբելոայի մոտեցումից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։