Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)| Տեղեկացված չենք եղել ՀՖՖ-ի արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնության մասին. Ուրարտուի հայտարարությունը| «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի Freedom Arena մարզադաշտում| Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային| Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող|
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի հանդիպմանը
19 Փետրվար 2026

ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի հանդիպմանը

Փետրվարի 16-18-ը Ռիգայում կայացել է ՈւԵՖԱ Ակումբների արտոնագրման փոխանակման ծրագրի հանդիպում։ ՀՖՖ պատվիրակության կազմում էին ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը, Արտոնագրման բաժնի պետի ժ/պ Նաիրա Աբրամյանը և Արտոնագրման բաժնի մասնագետ Նունե Սարգսյանը։

Հանդիպումն ազդարարել է Հայաստանի և Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաների գործակցության մեկնարկը՝ ուղղված ակումբների արտոնագրման համակարգերի կատարելագործմանը և փորձի փոխանակմանը։

Ծրագրի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց Արտոնագրման համակարգերի կառուցվածքը, գործառնական մեխանիզմները, վերահսկողական ընթացակարգերը, ինչպես նաև ակումբների արտոնագրման գործընթացի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման տարբերակները։ Բաց և կառուցողական միջավայրը նպաստեց մասնագիտական երկխոսությանը, փոխադարձ վստահության ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների համար ամուր հիմքի ձևավորմանը։

Փոխանակման ծրագիրը նախատեսված է իրականացնել երեք փուլով: Հաջորդ հանդիպումը կկայանա հունիսին Հայաստանում, իսկ եզրափակիչ փուլը կանցկացվի հուլիսին Նիոնում՝ ՈւԵՖԱ գրասենյակում։ Այդ ժամանակ կամփոփվեն շուրջ 10 մասնակից ֆեդերացիայի փոխանակման ծրագրերի արդյունքները:

Նախորդ հոդվածը
Արսենալի ցուցանիշը 2-րդ վատագույնն է ԱՊԼ-ի վերջին 10 մրցաշրջաններում
Հաջորդ հոդվածը
Մանչեսթեր Յունայթեդն անվճար կտեղափոխի երկրպագուներին Բորնմութի դեմ արտագնա խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։