Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը՝ նահանջել
16 Փետրվար 2026

Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը՝ նահանջել

ATP-ն ու WTA-ն հրապարակել են թենիսի տղամարդկանց ու կանանց վարկանիշային թարմացված աղյուսակները։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը իսպանացի Կառլոս Ալկարասն է։ 2-րդ տեղում իտալացի Յանիկ Սիներն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Նովակ Ջոկովիչը։

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջադիմել է 1 հորիզոնականով ու 17-րդն է։ Խաչանովը մասնակցում է Դոհայում ընթացող ATP 500 կարգի մրցաշարին ու մենախաղի պայքարը կսկսի վաղը՝ 1/16 եզրափակիչում մրցելով ճապոնացի Շինտարո Մոչիզուկիի հետ։

Կանանց դասակարգման աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան։ 2-րդ տեղում լեհ Իգա Սվիատեկն է։ 3-րդ հորիզոնականում Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 հորիզոնականով ու 178-րդն է։ Հայ թենիսիստուհին վաղը կմեկնարկի Օեիյրաշի WTA125 կարգի 2-րդ մրցաշարում՝ մրցելով Պորտուգալիան ներկայացնող Անգելինա Վոլոշչուկի հետ։

Նախորդ հոդվածը
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը որակազրկվեց
Հաջորդ հոդվածը
Ռեալի ղեկավարությունը բարձր է գնահատում Արբելոայի աշխատանքը, սակայն նրա ապագան շարունակում է մշուշոտ մնալ

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։