BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ինտեր-Յուվենտուս խաղի ընդմիջմանը Սպալլետին, Կիելինին ու Կոմոլլին բախվել են մրցավարի հետ (տեսանյութ)
15 Փետրվար 2026

Ինտեր-Յուվենտուս խաղի ընդմիջմանը Սպալլետին, Կիելինին ու Կոմոլլին բախվել են մրցավարի հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ինտեր» – «Յուվենտուս» (3:2) հանդիպման ընթացքում թուրինյան ակումբի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել մրցավարական որոշումներից։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետին ու թիմի մարզչական շտաբը ընդմիջման ժամանակ բողոքել են մրցավարի գործողություններից՝ բախվելով խաղը սպասարկող անձնակազմի հետ։ Տեղի ունեցած միջադեպին մասնակցել են նաև ակումբի տնօրեններ Դամիեն Կոմոլլին ու Ջորջիո Կիելինին։

Դժգոհության պատճառը եղել է առաջին խաղակեսի վերջնամասում կայացված որոշումը, որի արդյունքում հեռացվել է «Յուվենտուսի» պաշտպան Պիեր Կալուլուն։

«Այսօր տեղի ունեցածից հետո ֆուտբոլի մասին խոսել հնարավոր չէ։ Տեղի ունեցավ մի բան, որը լիովին անընդունելի է՝ անկախ նրանից՝ դա մեզ հետ է պատահել, թե որևէ այլ թիմի։ Հավանաբար արդեն վաղվանից VAR համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի, որովհետև անթույլատրելի է, որ նման կարևոր հանդիպումներում այսքան սխալներ կրկնվեն։

Մրցաշրջանի հենց սկզբից մենք փորձում էինք բոլորին փոխանցել, որ մրցավարության մակարդակը չի համապատասխանում պահանջներին։ Ցավոք, այսօր դա ցույց տվեցինք ողջ աշխարհին։ Այս մրցաշրջանում նման իրավիճակներ եղել են բազմաթիվ թիմերի հետ։ Մենք պետք է փոփոխություններ կատարենք, այլևս չենք կարող ամեն ինչ հետաձգել, ինչպես դա հաճախ տեղի է ունենում իտալական ֆուտբոլում»,-նշել է Կիելինին։

Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը Ֆեդերիկո Լա Պեննան էր։



Նախորդ հոդվածը
Ալ-Նասրը հաղթել է․ Ռոնալդուն վերադարձից հետո դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մադրիդի Ռեալը առաջատար է եվրոպական թոփ-5 լիգաներում իր օգտին նշանակված 11-մետրանոցների քանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։