BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Արարատի մարզչական շտաբը համալրում ունի
12 Փետրվար 2026

Արարատի մարզչական շտաբը համալրում ունի

««Արարատի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոյի մարզչական շտաբին է միացել դարպասապահների փորձառու մարզիչ Ռուի Տավարեսը: 46-ամյա պորտուգալացի մարզիչը «Արարատում» կկատարի գլխավոր մարզչի օգնականի և դարպասապահների մարզչի պարտականություններ»,-տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ռուի Տավարեսն իր կարիերայի ընթացքում որպես դարպասապահների մարզիչ աշխատել է բրազիլական «Ֆորտալեզա» և «Բոտաֆոգո», մեքսիկական «Տոլուկա», քաթարյան «Քաթար», բրազիլական «Բահիա», մեքսիկական «Լեոն», էկվադորական «Ինդեպենդիենտե դել Վալլե», ԱՄԷ «Խորֆաքան», իրանյան «Սեփահան», «Զոբ Ահան» և «Տրակտոր» ակումբներում, ինչպես նաև պորտուգալական մի քանի ակումբներում:

Այսպիսով «Արարատի» մարզչական շտաբում են գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն, մարզչի օգնական և դարպասապահների մարզիչ Ռուի Տավարեսը, մարզիչ Գևորգ Պողոսյանը, ֆիզպատրաստության մարզիչ Մարկո Դուրանը և դարպասպահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը:

«Արարատը» Հայաստանի առաջնությունում անցկացրած 15 խաղից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Երևանյան ակումբը տարվա 1-ին պաշտոնական հանդիպումը կանցկացնի «Ալաշկերտի» հետ՝ փետրվարի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում։

Նախորդ հոդվածը
ՈՒԵՖԱ-ն նախորդ տարվա համեմատ 5 միլիարդ եվրոյով ավել գումար է աշխատել
Հաջորդ հոդվածը
Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։