BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Իլյա Մալինինը դարձել է ՕԽ պատմության մեջ երրորդ մարդը, որը կատարել է հետադարձ ցատկ. այն 50 տարի արգելված էր
10 Փետրվար 2026

Իլյա Մալինինը դարձել է ՕԽ պատմության մեջ երրորդ մարդը, որը կատարել է հետադարձ ցատկ. այն 50 տարի արգելված էր

Ամերիկացի գեղասահորդ Իլյա Մալինինը դարձել է Օլիմպիական խաղերի պատմության մեջ երրորդ մարդը, որը կատարել է հետադարձ ցատկ, ըստ USA Today-ի։

Փետրվարի 7-ին 21-ամյա Մալինինը կարճ ծրագրի ժամանակ կատարել է հետադարձ ցատկ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Հաջորդ օրը նա թիմային մրցույթում ազատ ծրագրի ժամանակ կատարել է մեկ ոտքով հետադարձ շրջադարձ՝ օգնելով Միացյալ Նահանգներին նվաճել ոսկե մեդալ։

Ամերիկացի գեղասահորդ Թերի Կուբիցկան առաջինն էր, ով նման ցատկ է կատարել 1976 թվականի Օլիմպիական խաղերում։ Նույն թվականին Գեղասահքի միջազգային միությունը արգելել է այդ տարրը՝ դրա վտանգավորության պատճառով. արգելքը վերացվել է 2024 թվականին։

1998 թվականին ֆրանսիացի գեղասահորդ Սուրյա Բոնալին Նագանոյի Օլիմպիական խաղերում անօրինական կերպով կատարել է հետադարձ ցատկ։ Նա որոշել է դա անել, երբ պարզ է դարձել, որ ազատ ծրագրի ժամանակ սխալ թույլ տալուց հետո արդեն դուրս է մնացել մեդալային պայքարից։

Մալինինը աշխարհի կրկնակի  չեմպիոն է և մի քանի համաշխարհային ռեկորդներ է սահմանել։ Նա ծնվել է Միացյալ Նահանգներում գեղասահորդներ Տատյանա Մալինինայի և Ռոման Սկորնյակովի ընտանիքում, ովքեր 1990-ականներին ներկայացրել են Ուզբեկստանը։ Նա ամերիկահայ Ռաֆայել Հարությունյանի սանն է եղել:

Նախորդ հոդվածը
Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես Վարդանյան
Հաջորդ հոդվածը
Սանի Բուհարին հեռացել է Փյունիկից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։