Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես Վարդանյան
10 Փետրվար 2026

Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի․ Վարդգես Վարդանյան

«Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը հրապարակում է կատարել «Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպմանն ընդառաջ։

«Մենք գերպատասխանատվություն ենք զգում այն ճանապարհի համար, որը հիմա անցնում ենք միասին։ Մարզադաշտը մարդիկ են, և մարդիկ են կերտում հաղթանակը՝ ձեռք ձեռքի։ Հենց դուք եք ստեղծում այն մթնոլորտը, որն ուժ է տալիս թիմին։  Երկրպագելու մշակույթը գերազանցության ճանապարհի կարևոր մասն է, և հենց ձեր շնորհիվ ենք այսօր այս կարևոր կետում։ Հիմա հերթը հաջորդ մարտահրավերինն է՝ կանգնել հայկական թիմի կողքին փլեյօֆֆ փուլում։ 
 
Գիտենք՝ ժամը ուշ է, ցուրտ է, բայց հեշտ ճանապարհներ չկան։ Սա է եվրոպական ֆուտբոլը՝ իր կանոններով ու իր շնչով։ Առաջին անգամ փետրվարին Հայաստանում անցկացվում է միջազգային հանդիպում, և այս մասին կարող էինք միայն երազել։ Եկեք մարզադաշտ՝ աջակցելու թիմին և մեր դրոշին։ Այս կռիվը Հայաստանի համար է, հայկական ֆուտբոլի ու հայկական դրոշի։ Այս կռվում դուք եք մեր հենման կետը, և մենք սպասում ենք տեսնել լեփ-լեցուն ու միասնական մարզադաշտ»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի քարտուղարությունը: 

Նախորդ հոդվածը
Ուրարտուի երկրորդ թիմը հավաք կանցկացնի Կիպրոսում
Հաջորդ հոդվածը
Իլյա Մալինինը դարձել է ՕԽ պատմության մեջ երրորդ մարդը, որը կատարել է հետադարձ ցատկ. այն 50 տարի արգելված էր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։