Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Սանի Բուհարին հեռացել է Փյունիկից
10 Փետրվար 2026

Սանի Բուհարին հեռացել է Փյունիկից

«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է 22-ամյա հարձակվող Սանի Բուհարին։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նիգերիացի ֆուտբոլիստը մեր թիմին միացել էր 2024 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Չարենցավանի «Վանից»։

«Փյունիկի» կազմում Սանին իր առաջին գոլը խփել էր Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի՝ սլովենական «Ցելեի» դեմ (1:0) առաջին խաղում, որը նվազագույն հաշվով հաղթանակ էր պարգևել մեր թիմին։

Ընդհանուր առմամբ, Բուհարին «Փյունիկի» կազմում անցկացրել է 29 խաղ, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Սանի Բուհարիին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Նախորդ հոդվածը
Իլյա Մալինինը դարձել է ՕԽ պատմության մեջ երրորդ մարդը, որը կատարել է հետադարձ ցատկ. այն 50 տարի արգելված էր
Հաջորդ հոդվածը
Հավաքականը պատրաստ է մեդալների պայքարին․ Սեյրան Նիկողոսյանը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։