Արտակ Օսեյանը հեռանում է Փյունիկից| Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային| Հեծանվասպորտի օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը կժամանի Հայաստան՝ որպես «Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպան| Արարատ-Արմենիա-Սպարտա Պրահա խաղի տոմսերը վաճառքում են| Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armeniа-ի խորհրդանիշը| Հայաստանի առաջնություն․ մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո |
Պետք է ապրել այս զգացողությունները, բայց չեմ կարծում, որ հաջորդ խաղում ամեն ինչ հարթ կընթանա․ Մայքլ Քարիկ
09 Փետրվար 2026

Պետք է ապրել այս զգացողությունները, բայց չեմ կարծում, որ հաջորդ խաղում ամեն ինչ հարթ կընթանա․ Մայքլ Քարիկ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քարիկի կարծիքով՝ ֆուտբոլային հանդիպումներում չի կարելի հաղթանակներ երաշխավորել։

Ավելի վաղ, մանչեսթերյան ակումբը տարել էր չորրորդ անընդմեջ հաղթանակը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ։ Այդ հանդիպումից հետո Քարիկը նշել էր. «Այս չորս հանդիպումները միմյանցից փոքր-ինչ տարբերվում էին և մենք «գլուխներս չենք կորցնում»։ Ես այստեղ չեմ նստում ու մտածում՝ «ամեն ինչ հիանալի է, մենք բացահայտել ենք գաղտնիքը»։

44-ամյա մասնագետին խնդրել են մեկնաբանել իր այս խոսքերը՝

«Պետք է վայելել հաղթանակի զգացումը, քանի որ հենց դրա համար ենք մենք այստեղ։ Չի կարելի մշտապես անտարբեր լինել․ անհրաժեշտ է ապրել այդ զգացողությունները։ Առանց դրա ամեն ինչ մի փոքր ձանձրալի և անիմաստ կլիներ, քանի որ բոլորս էլ ձգտում ենք հաղթանակների։

Ամենաբարդը ըմբռնելն է այն մեծ աշխատանքն ու պատրաստությունը, որոնք մեզ հասցրել են այս արդյունքին։ Այս մակարդակում ֆուտբոլային խաղում հաղթելը շատ բարդ է, ուստի երբեք չպետք է ենթադրել, որ հաջորդ խաղում ամեն ինչ հարթ կընթանա», — նշել է Քարիկը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ՝ 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Վեստ Հեմին»։

Նախորդ հոդվածը
Ռեալում չեն տեսնում խնդիրներ Կարվախալի ու Արբելոայի միջև
Հաջորդ հոդվածը
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մեկնարկել է տարվա 2-րդ միջազգային մրցաշարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։