Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Ռոնալդուն վերադարձել է Ալ-Նասրի մարզումներին․ Ակումբի ղեկավարությունը ընդառաջել է ֆուտբոլիստին
09 Փետրվար 2026

Ռոնալդուն վերադարձել է Ալ-Նասրի մարզումներին․ Ակումբի ղեկավարությունը ընդառաջել է ֆուտբոլիստին

Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Ալ-Նասրի» մարզումներին։ Այս մասին հայտնում է A Bola-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը չի մասնակցի Ասիայի չեմպիոնների լիգայի թուրքմենական «Արկադագի» հետ հանդիպմանը։ Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։ Սպասվումմ է, որ պորտուգալացին խաղադաշտ կվերադառնա շաբաթ օրը՝ փետրվարի 14-ին՝ «Ալ-Ֆաթեհի» դեմ հանիպմանը։

Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում չի մասնակցել «Ալ-Ռիյադի» ու «Ալ-Իթիֆաքի» դեմ հանդիպումներին՝ ի նշան բողոքի Սաուդյան Արաբիայի Ինքնիշխան հիմնադրամի (PIF) վարած քաղաքականության դեմ՝ մի շարք ակումբների նկատմամբ։ Բացի այդ, պորտուգալացին այս կերպ արտահայտել է իր անհամաձայնությունը թիմի որոշ աշխատակիցների աշխատավարձերի ուշացման հետ կապված։

«Ալ-Նասրի» ղեկավարությունը ընդառաջ է գնացել Ռոնալդուին և մարել է գոյացած պարտքերը։

 



Նախորդ հոդվածը
Նա թիմի հետ մարզվել էր ընդամենը երկու օր․ Կլոզեն՝ Ստյոպա Մկրտչյանի մասին
Հաջորդ հոդվածը
Սաուդյան ակումբները մտադիր են եռապատկել Սալահի աշխատավարձը՝ նրան հրավիրելու համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։