Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը|
Մատյուխինի գոլը չօգնեց Ալաշկերտին
09 Փետրվար 2026

Մատյուխինի գոլը չօգնեց Ալաշկերտին

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում ուժերն էր չափում ղազախական «Օրդաբասիի» հետ ու զիջեց 1։2 հաշվով։ Երևանյան ակումբի միակ գոլը հեղինակեց Յուրի Մատյուխինը։

Հիշեցնենք, որ հավաքի առաջին խաղում երևանյան ակումբը 2։0 հաշվով հաղթել էր բուլղարական «Դոբրուջային», 2-րդ խաղում 3։0 հաշվով պարտության էր մատնել հյուսիսմակեդոնական «Վարդարին», իսկ 3-րդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը ղազախական «Կայսարի» հետ։ Այսօրվա առաջին խաղում էլ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 1։3 հաշվով զիջել էր վրացական «Սամգուրալիին»։

«Ալաշկերտն» ընկերական հանդիպումներ կանցկացնի նաև ռուսական «Օրենբուրգի» ու ուզբեկական «Սուրխոնի» հետ։

Երևանյան ակումբի մարզական հավաքը նախատեսված է մինչև փետրվարի 14-ը։

Նախորդ հոդվածը
Պորտուգալիայում հանդիպման լավագույն ֆուտբոլիստին ձուկ են նվիրել
Հաջորդ հոդվածը
Նա թիմի հետ մարզվել էր ընդամենը երկու օր․ Կլոզեն՝ Ստյոպա Մկրտչյանի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։